Խոշտանգումների կանխարգելման նոր մարմնի առաջին նստաշրջանը

ՄԱԿ-ի մամլո հաղորդագրություն

16 Փետրվարի, 2007

Անգլերեն`

New Panel on
Prevention of Torture to Hold Inaugural Session

Փետրվարի 19-23-ին Ժնեւում տեղի կունենա Խոշտանգումների կանխարգելման նոր միջազգային մարմնի առաջին հանդիպումը՝ իր ապագա գործունեության համար հիմք դնելու նպատակով։
Խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Ենթակոմիտեի 10 անդամները կկարողանան առանց նախօրոք զգուշացնելու այցելել ազատազրկման վայրեր բոլոր այն երկրներում, որոնք վավերացրել են Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությունը։

Ենթակոմիտեն լրացնում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի համար ՄԱԿ-ի կողմից ստեղծված գործող կառույցները, որոնցից են Խոշտանգումների դեմ կոմիտեն, Խոշտանգումների գծով հատուկ զեկուցողը, Խոշտանգումների զոհերի համար կամավորական հիմնադրամը։

Ենթակոմիտեն ստեղծվել է Կամընտիր Արձանագրության համաձայն, որը ուժի մեջ է մտել 2006-ի հունիսից։ Այս փաստաթուղթը ստեղծում է երկմասանի համակարգ՝ միջազգային եւ ազգային մակարդակում, որոնք ուղղված են ազատազրկման վայրերում խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի կանխարգելմանը։ Ենթակոմիտեն կգործի միջազգային մակարդակում, իսկ ազգային մակարդակում մասնակից–պետությունները պարտավոր են ստեղծել կամ նշանակել մեկ կամ մի քանի կանխարգելման անկախ ազգային մեխանիզմներ՝ Կամընտիր Արձանագրության ընդունումից մեկ տարի անց։ Ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մարմինները կանցկացնեն պարբերաբար այցելություններ ցանկացած ազատազրկման վայր եւ կունենան առանձնազրույցներ իրենց ընտրած անձնաց հետ։

Ենթակոմիտեի 10 անդամներն են՝ Սիլվիա Կասալը (Մեծ Բրիտանիա), Լեոպոլդո Թորես Բուրսոլը (Իսպանիա), Միգուել Սարե Իգուինիզը (Մեքսիկա), Մարո Լուիս Կորիոլանոն (Արգենտինա), Ժդենեկ Հայեկը (Չեխիայի Հանրապետություն), Հանս Դրամինսկի Փեթերսոնը (Դանիա), Վիկտոր Մանուել Ռոդրիգես Ռեշիան (Կոստա Ռիկա), Զբիգնև Լազոչիկ (Լեհաստան), Վիլդեր Թեյլոր Սուտո (Ուրուգվայ), Մարիա Դեֆինիս Գորջանովիչ (Խորվաթիա)։

Երեսուներկու մասնակից պետություն վավերացրել են Կամընտիր Արձանագրությունը։ Ալբանիա, Արգենտինա, Հայաստան, Բենին, Բոլիվիա, Բրազիլիա, Կոստա Ռիկա, Խորվաթիա, Չեխիայի Հանրապետություն, Դանիա, Էստոնիա, Հոնդուրաս, Լիբերիա, Լիխտենշտեյն, Մալդիվներ, Մալի, Մալթա, Մեքսիկա, Մոլդովա, Պարագվայ, Պերու, Լեհաստան, Սենեգալ, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա եւ Ուրուգվայ։

.