30 դիտորդ գերմանիայից

Այցով Երեւանում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երեւանում տված մամուլի ասուլիսում ասել է, թե Հայաստանում ազատ ընտրության երաշխավոր կլինի իշխանության եւ քաղաքական ուժերի կամքը, ինչպես նաեւ ընտրական գործընթացի վերահսկողությունը: «Ես վստահ եմ, որ ընտրությունը կլինի բնականոն, եւ մենք կտեսնենք դեմոկրատական արդյունք», ասել է ԳԴՀ արտգործնախարարը:

Նրա խոսքով, չպետք է առանձնացնել ընտրության հարցը եւ Հայաստանի հետագա դեմոկրատացումը: «Դեռ շատ բան պետք է անել` դեմոկրատացման ճանապարհին կանգնելու համար», ասել է Շտայնմայերը: Նա ասել է նաեւ, որ 300 միջազգային դիտորդներից 30-ը կլինեն Գերմանիայից: