NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկքաղաքացիությունը պարունակում է վտանգներ
ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը եւ ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանը փետրվարի 21-ին Հայելի ակումբում խոսել են երկքաղաքացիության մասին, անդրադառնալով խորհրդարանում առաջին ընթերցում անցած «քաղաքացիության մասին օրենքի փոփոխության» մասին օրինագծին : Գրիգոր Ղոնջեյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ՄԱԿ-ը դեմ է երկքաղաքացիներին ընտրության իրավունք եւ Հայաստանի գործադիր մարմնում վարչապետ կամ նախարար նշանակվելու իրավունք տրամադրելուն: Գրիգոր Ղոնջեյանը նաեւ ասել է, որ իրենց դիրքորոծումը թելադրված է պետության հանդեպ մտահոգությամբ, ոչ թե ՀՅԴ-ի ընտրազանգվածի մեծացման համար վտանգով:
ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ կառավարության նախաձեռնությունը շտապողականության արդյունք է, մինչդեռ երկքաղաքացիության դրույթը պետք է արժանանա հասարակական լայն քննարկման, Հովհաննես Իգիթյանը նույնպես դեմ է, որ երկքաղաքացիներին տրվի ընտրելու եւ գործադիր մարմնում աշխատելու իրավունք: Նա նաեւ ասել է, որ խնդիրը կլուծվի միայն երկկող հարաբերությունների միջոցով, քանի որ մեծաթիվ հայ համայնք ունեցող շատ երկրներ չունեն երկքաղաքացիության դրույթ եւ դա կարող է շատ խնդիրներ հարուցել Հայաստանի անձնագիր ստացած հայերի համար:
