NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Չախալյանի դատը հետաձգվեց
Փետրվարի սկզբին վերաքննիչ դատարանի նիստը արդեն մեկ անգամ հետաձգվել էր` Չախալյանի բացակայության պատճառով, մեկ անգամ էլ հետաձգվեց փետրվարի 19-ին: Առայժմ նիստը հետաձգվել է մինչեւ մարտի 5-ը: Այս առթիվ Վահագն Չախալյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը Ջավախք-ինֆոյին ասել է, թե «Եթե արդարադատություն իրակացնող մարմինները չեն կարողանում ապահովել Վահագն Չախալյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն` օրենքով սահմանված կարգով, ապա ստիպված մենք դատական կարգով պետք է վիճարկենք նշված որոշումը: Եվ այդ որոշումը վերացվելուց հետո նոր կարելի է խոսել արդյունավետ դատական պաշտպանության միջոցների մասին»: Հիշեցնենք, որ 2006 թվականի դեկտեմբերի 4-ին «Միասնական Ջավախք» շարժման նախագահության անդամ Վահագն Չախալյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 1.5 տարի պայմանական ազատազրկման, իսկ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանի որոշմամբ արտաքսվել Հայաստանից:
Ըստ գործակալության Վահագն Չախալյանին եւ պաշտպան Տիգրան Հայրապետյանին այդպես էլ չի հաջողվել պարզել արտաքսման իրավական հիմքերը:
