NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Իրավունք» թերթը չի հրատարակվելու
2006 թվականին կայացած ՍԻՄ 17-րդ համաժողովից հետո սկսված Հրանտ Խաչատրյան-Հայկ Բաբուխանյան վեճը հասել է դատարաններ: Այս վեճերի արդյունքում ՍԻՄ «Իրավունք» թերթը չի հրատարակվելու: Նախ որովհետեւ «Իրավունքի» հաշվեհամարի վրա կալանք է դրված, VTB-Հայխնայբանկը հրաժարվում է թերթի հետ աշխատել այնպես, ինչպես աշխատել է վերջին 6 ամիսներին` «Հրանտ Խաչատրյանի կամակատարների խմբակը արգելափակել է մեր բանկային հաշիվը»: «Իրավունքի» չհրատարակումը պայմանավորված է նաեւ նրանով, որ, Հայկ Բաբուխանյանի խոսքով, «թույլ չեն տալիս այստեղ անվտանգ ձեւով պահել աշխատակազմ»: «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանն էլ հայտարարեց, որ այսօր` փետրվարի 19-ին կոտրել են իր էլեկտրոնային հասցեն, եւ եթե այդ հասցեից ինչ-ինչ նամակներ են հղվել, ինքը դրանց հետ կապ չունի:
Source Url:
