Բագրատյանի կարծիքով, իրական ընդդիմություն կարող է լինել «Այլընտրանքը»

Իրենց համատեղ ասուլիսում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, թե իր ղեկավարած Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը մասնակցելու է 2007 թ. մայիսի 12-ի ՀՀ ԱԺ ընտրությանը, իսկ Հայաստանի մեկ այլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասել է, թե ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը չի մասնակցելու:

Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ ՀՔԴՄ-ն նախընտրական դաշիքներ չի կազմի: Ընդհանրապես, հայ քրիստոնեա-դեմոկրատները դեմ են նախընտրական դաշիքներին` որովհետեւ կարծում են, որ դրանք «արհեստածին քաղաքական ամուսնություններ են, որ որպես կանոն վերջանում են հետընտրական ծանր ապահարզաններով»: Խոսրով Հարությունյանը չի բացառել, որ ինքը կարող է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով:

Իսկ Բագրատյանի «Ազատությունը» ընտրություններին չի մասնակցում, քանի որ քաղաքական վիճակը գնատահում է կրիտիկական: Նրան զարմացնում է ընդդիմադիր դաշինքների բացակայությունը: Հրանտ Բագրատյանի կարծիքով, նախընտրական պայքարը ոչ թե ընդդիմության եւ իշխանության մեջ է, այլ ընդդիմության-ընդդիմության եւ իշխանության-իշխանության: «Այս քաղաքական դաշտում ես իմ անելիքը չեմ տեսնում», հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Միաժամանակ, Բագրատյանը ասել է, թե «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնությունը ունի իրական ընդդիմություն դառնալու շանս: