NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի բնակչությունը ծերանում է
2006 թվականին, 2005 թվականի համեմատությամբ, աճել է Հայաստանի բնակչության մահացածության դեպքերի քանակը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալի համաձայն, նախորդ տարի` 2005 թվականի համեմատ, մահացածության դեպքերն ավելացել են մոտ հազար միավորով: Եթե 2005 թվականին գրանցվել է մահվան 26 379 դեպք, ապա 2006-ին մահվան դեպքերի թիվը կազմել է 27149: Ավելացել են նաեւ մայրական մահացության եւ կյանքի առաջին տարում մանկական մահացության դեպքերը:
Ազգային Վիճակագրական ծառայության տվյալից պարզ է դառնում նաեւ, որ Հայաստանում բնակչությունը նաեւ ծերանում է: Եթե 1990 թվականին աշխատունակ տարիքից բարձր բնակչության բաժինը ընդհանուր բնակչության շարքում կազմում էր 9,1 տոկոս, ապա 2006 թվականին այդ բաժինը կազմել է 12,7 տոկոս:
Source Url:
