NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանը երկարաձգել է Սեֆիլյանի եւ Մալխասյանի կալանքի ժամկետը
Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը
բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության
երկու միջնորդությունները մեղադրյալներ Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանի
կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` համարելով, որ
ազատություն մեջ գտնվելու դեպքում նրանք կարող են թաքնվել կամ խոչընդոտել գործի
քննությունը:
Մեղադրյալների փաստաբանները հայտարարել են, որ դատարանի այս որոշումները
բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:
«Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու
Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` Սահմանադրական կարգը
բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով:
Կարինե Քալանթարյան
