NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Թուրքիային վերացնել 301-րդ հոդվածը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ հորդորել է Թուրքիային վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որով պատիժ է սահմանվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:
«Այս հոդվածի գոյությունը, որը իրավաբանորեն սահմանափակում է արտահայտվելու ազատությունը, միայն խրախուսում է իրավական եւ այլ տեսակի հարձակումները լրագրողների վրա»,- ասված է ընդունված բանաձեւում:
301-րդ հոդվածով պայմանական ազատազրկման էր դատապարտվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, որն անցած շաբաթ սպանվեց Ստամբուլում:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ հավանություն է տալիս օրենքը փոխելու գաղափարին:
