NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների կրթության երիտասարդական «Կողմացույց» ձեռնարկը լույս է տեսել հայերեն
Մարդու իրավունքների կրթության երիտասարդական «Կողմացույց» ձեռնարկը լույս է
տեսել հայերեն։
Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնը` ՀՍԻԿ-ը, Եվրոպայի խորհրդից ստանալով
ձեռնարկի հայերեն թարգմանության եւ հրատարակման բացառիկ իրավունքը, Եվրոպայի
խորհրդի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանատան օժանդակությամբ
հաջողությամբ իրականացրել է ձեռնարկի թարգմանության եւ հրատարակման բոլոր
աշխատանքները:
Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ձեռնարկը այս ոլորտում իր ծավալով ու
համընդգրկուն բնույթով աննախադեպ աշխատություն է եւ ԵԽ հրատարակությունների թվում
ուղենիշային դեր ունի:
Ձեռնարկի հայերեն հրատարակությունը թվով 17-րդն է այլ լեզուներով
թարգմանությունների շարքում, որը մյուսներից տարբերվում է մի շարք առումներով: ԵԽ
Երիտասարդության եւ սպորտի տնօրինության հետ համաձայնեցված ՀՍԻԿ-ը կատարել է որոշ
փոփոխություններ եւ նորացումներ, մասնավորապես՝ տվյալները նորացվել են 2005-2006
թթ. դրությամբ, կատարվել են տեղայնացումներ, զետեղվել են հայկական տեղական
տեղեկույթներ, կայքէջեր:
