NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Խոշտանգումների կանխարգելումը Հայաստանում
2006 թ-ի նոյմեբերի 14-ին Հայաստանը եւ Եվրամիությունը ընդունեցին
Եվրոպական
հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը։ Այս հուշագիրը
կարեւոր դեր կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի
բարձրացման համար։ Գործողությունների ծրագրի օրակարգում ընդգրկված է նաեւ ՄԱԿ–ի
Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության իրագործումը Հայաստանում։
Մայիսի 31-ին, ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է «Խոշտանգումների եւ այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ»
կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ։ Հայաստանը հարավկովկասյան երկրներից
երկրորդն է վավերացրել կամընտիր արձանագրությունը։ Վրաստանը վավերացրել է այն
2005թ. օգոստոսի 5-ին, իսկ Ադրբեջանը առայժմ միայն ստորագրել է։ Այսպիսով
քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների արդյունավետ համագործակցության
արդյունքում, Հայաստանը միացավ միջազգային առաջադեմ փաստաթղթերից եւս մեկին։
Կամընտիր արձանագրությունը նախատեսում է փակ հաստատություններ կանոնավոր այցեր
իրականացնող միջազգային եւ ազգային համակարգերի ստեղծումը։ Հայաստանում արդեն իսկ
գործում են ՀՀ Արդարադատությանը եւ ՀՀ Ոստիկանությանը պատկանող որոշ փակ
հաստատություններում այցելություններ իրականացնող հասարակական դիտորդական երկու
խումբ։ Բոլոր փակ հաստատություններ անարգել, չհայտարարավծ մուտքի իրավունք ունի ՀՀ
Մարդու իրավունքների պաշտպանը։
Քաղաքացիական հասարակաության ինստիտուտ
հասարակական կազմակերպությունը 2005 թ-ից իրականացնում է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ
կոնվենցիայի կամընտիր արձանագրոթյան վավերացմանը եւ իրականացմանը նվիրված
քարոզարշավ, որի ընթացքում անցկացվել են եւ շարունակում են անցկացվել սեմինարներ,
կոնֆերանսներ, կլոր սեղաններ տեղական ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների եւ
պետական կառույցների մասնակցությամբ։
