Ո՞ւմն է բոյկոտված Սահմանադրությունը

Այս պահին Սահմանադրական դատարանի մոտ ցույց է կազմակերպել «Քաղաքացիական
անհնազանդություն» շարժման նախաձեռնող խումբը:

Ցուցարարանները կոչով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ
Հարությունյանին,դատավորներ Հրանտ Նազարյանին, Ֆելիքս Թոխյանին, Վոլոդյա
Հովհաննիսյանին, Զինավոր Ղուկասյանին, Ռաֆայել Պապայանին, Վալերի Պողոսյանին, Կիմ
Բալայանին,Հենրիկ Դանիելյանին: Կոչում մասնավորապես ասվում է.

«Ձեր անփառունակ գործունեության եւ հանցավոր թողտվության պայմաններում Հայաստանի
Հանրապետությունում`

- Իշխանությունը յուրացված է Ռոբերտ Քոչարյանի հանցախմբի կողմից:

- 1995թ.-ից սկսած կեղծվել, ոչ ազատ եւ ոչ արդար պայմաններում են անցկացվել
իշխանության մարմինների բոլոր մակարդակների ընտրությունները:

- Վարչախմբի կոշտ վերահսկողության տակ է հայտնվել երկրի զանգվածային լրատվությունը,
օրըստօրե սահմանափակվում է քաղաքացիների ազատ եւ անկողմնակալ լրատվություն ստանալու
եւ տարածելու իրավունքը:

- Հազարավոր քաղաքացիներ «պետական կարիքների» պատրվակով ապօրինաբար զրկվել են իրենց
օրինական ունեցվածքից, կամ կանգնած են նման վտանգի առջեւ:

Ձեր աչքի առջեւ, 2005թ. նոյեմբերի 27-ին, Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, աննախադեպ
ցինիզմով կեղծվեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

Ո՞ւմն է, ժողովրդի համատարած բոյկոտի արդյունքում տապալված այդ խայտառակ
սահմանադրությունը:

Ո՞ր սահմանադրությունն եք դուք հիմա պաշտպանում:

Չե ՞ք տեսնում, որ ձեր գործունեությունն իմաստազրկվել է:

Ուշքի եկեք, ցուցաբերեք ձեր քաղաքացիական անհնազանդությունը հանցախմբին»: