NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան հայտնում է իր մտահոգությունը հարավային Կովկասում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)
Եվրոպական Միություն-Վրաստան, Եվրոպական Միություն-Ադրբեջան, Եվրոպական
Միություն-Հայաստան Համագործակցության խորհուրդներ
13-14 նոյեմբերի 2006
Բրյուսել, 13 նոյեմբերի 2006 – 2006թ. նոյեմբերի 13-ն և 14-ն Եվրամիության և
Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք երեք Համագործակցության
խորհուրդների, որոնք պետք է ընդունեն այդ երկրների հետ Գործողությունների ծրագրերը,
կապակցությամբ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) ցանկանում է նշել
իր մտահոգությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում մարդու իրավունքների
իրավիճակի տարբեր խնդիրների շուրջ: FIDH նաև ցանկանում է առաջարկություններով
հանդես գալ` իրավիճակը բարելավելու նպատակով: Մենք հույս ունենք, որ ամրապնդված
երկկողմանի հարաբերությունների շրջանակներում, Եվրամիությունը կփոխանցի այս
առաջարկությունները:
FIDH վերջերս հրապարակել է երեք նկատառում` Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում
մարդու իրավունքների իրավիճակի մասին (տես ներքևում բերված ինտերնետային հասցեները)
և ընդգծել իշխանությունների արագ և արդյունավետ քայլերի կարիքը, որպեսզի մարդու
իրավունքների վիճակը այս երկրներում բարելավվի:
Չնայած, որ իրավիճակը բազմատեսակ է և խախտումների թիվը` տարբեր, FIDH մտահոգված է
այն միտումներով, որոնք տեղի են ունենում այս երկրներում և հատկապես, որ.
- տեղի ունի բռնություն, դաժան վերաբերմունք և ուժի չափազանց կիրառում
իշխանությունների կողմից; - անպատժելիության մշակույթը տարածվում է` մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների
նկատմամբ և դա հիմնական խոչընդոտն է մարդու իրավունքները զարգացնելու և պաշտպանելու
համար; - մարդու իրավունքների պաշտպանները, լրագրողները, քաղաքական ընդդիմադիրները ճնշման են
ենթարկվում և հավաքների իրավունքի և լրատվության ազատությանը խոչընդոտներ ստեղծվում
FIDH ափսոսում է, որ հասարակական կազմակերպությունները Եվրոպական Հանձնաժողովի
կողմից լրջորեն չեն ընդգրկվել Գործողությունների Ծրագրի մշակման ընթացքում և հույս
ունի, որ նրանց կարծիքները հաշվի կառնվեն Գործողության Ծրագրերի իրագործության
ժամանակ: Հասսարակական կազմակերպությունների հետ պետք է սիստեմատիկորեն խորհրդակցել
Գործողությունների Ծրագրերի իրականացման վերաբերյալ` Հանձնաժողովների
հաշվետվությունների պատրաստման ընթացքում:
Նայեք FIDH նկատառումները` մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ
Վրաստանում
Ադրբեջանում
Հայաստանում
Կապնվել` Antoine Madelin, Permanent Representative to the European Union,
+32485222287, amadelin@fidh.org
