NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երևանում կայացել է «Եթե ձեզ հրավիրել են ոստիկանություն» տեսահոլովալների շնորհանդես
Երևանում կայացել է «Եթե ձեզ հրավիրել են ոստիկանություն» տեսահոլովալների շնորհանդես: Որպես միջոցառման նախաձեռնող հանդես է եկել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (ՔՀԻ): Ցուցադրումը կայացել է «Մոսկվա» կինոթատրոնում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՔՀԻ փոխնախագահ Արման Դանիելյանը, նախապատրաստվել է 6 տեսահոլովակ, յուրաքանչյուրը 20-30 վայրկյան տևողությամբ: Տեսահոլովակները նկարահանել է «Ազդ» գործակալությունը: Որպես նախագծի հովանավոր հանդես է եկել Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ «Միջազգային բանտային բարեփոխում« կազմակերպության միջոցով, որի տարածաշրջանային գրասենյակը գտնվում է Թբիլիսիում: Ինչպես նշել է Ա.Դանիելյանը, հոլովակների պատրաստման նպատակն է երկրի բնակիչներին ծանոթացնել իրենց իրավունքներին ձերբակալության կամ կալանքի դեպքում: Նրա հավաստմամբ, որոշ հեռուստաալիքներ մտադրություն են հայտնել ցուցադրել այդ հոլովակները, ընդ որում` անվճար: Պատասխանելով նախագծի նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին առնչվող հարցին` Ա.Դանիելյանը խորհուրդ է տվել հարցն ուղղել շնորհանդեսին հրավիրված ուստիկանության ներկայացուցիչներին: Սակայն, քանի որ շնորհանդեսին ոստիկանության ներկայացուցիչներից ոչ ոք չէր հայտնվել, նրանց կարծիքն իմանալ չի հաջողվել:
Ելույթ ունենալով շնորհանդեսի արաղության ժամանակ` «Միջազգային բանտային բարեփոխման» գրասենյակի ղեկավար Մերի Մերֆին նշել է, որ կարևոր է, որպեսզի քաղաքացիներն իմանան իրենց իրավունքները: «Սակայն պակաս կարևոր չէ, որպեսզի նրանք, որքեր աշխատում են քաղաքացիների հետ, նույնպես իմանան, որ նրանք տեղյակ են իրենց իրավունքների մասին», նշել է նա:
