NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ-ն հանձնեց Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերագիրը

2006 թ-ի սեպտեմբերի 14-ին, Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի փաստաթղթերին նվիրված տարեկան միջոցառմանը ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը, այլ փաստաթղթերի շարքում, հանձնեց նաև Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը ՀՀ-ի միանալու մասին վավերագիրը։ Այսպիսով ՀՀ-ն պաշտոնապես դարձավ փաստաթղթին միացած 23-րդ երկիրը։
Նշենք, որ Արձանագրության համաձայն Հայաստանը պարտավորված է մեկ տարվա ընթացքում ստեղծել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներ։
Source Url:
