NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը միացավ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը
Մայիսի 31–ին, ՀՀ Ազգային Ժողովը վավերացրել է «Խոշտանգումների եւ այլ դաժան,
անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ»
կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։ Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի
23-ից։

Կամընտիր արձանագրությունը նախատեսում է փակ հաստատություններ կանոնավոր այցեր
իրականացնող միջազգային եւ ազգային համակարգերի ստեղծումը։ Հայաստանը իրավունք
կունենա երկու թեկնածու առաջարկել Միջազգային ենթակոմիտեում։
2005թ. մայիսից Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն մեկնարկել էր
Կամընտիր արձանագրության վավերացմանը ուղղված քարոզարշավ։ Մեկ տարվա ընթացքում
անցկացվել են սեմինարներ, կոնֆերանսներ, կլոր սեղաններ տեղական ՀԿ-ների, միջազգային
կազմակերպությունների եւ պետական կառույցների մասնակցությամբ:
Հայաստանը հարավկովկասյան երկրներից երկրորդն է վավերացրել կամընտիր
արձանագրությունը։ Վրաստանը վավերացրել է այն 2005թ. օգոստոսի 5-ին, իսկ Ադրբեջանը
առայժմ միայն ստորագրել է։ Այսպիսով քաղաքացիական հասարակության եւ պետական
կառույցների արդյունավետ համագործակցության արդյունքում, Հայաստանը միացավ
միջազգային առաջադեմ փաստաթղթերից եւս մեկին։
Ավելի մանրամասն Խոշտանգումների դեմ ՄԱԿ-Ի Կոնվենցիայի
կամընտիր արձանագրության մասին կարող եք
կարդալ այստեղ.
Խոշտանգումների դեմ ՄԱԿ-Ի Կոնվենցիայի կամընտիր արձանագրություն.
Հաճախակի տրվող հարցեր
