«Freedom House» կազմակերպության նոր զեկույցի համաձայն, Հայաստանը մամուլի ազատության մակարդակի գծով զբաղեցնում է 137-րդ տեղը

Զեկույցի համաձայն, 2005 թվականին մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել Ռուսաստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում: Երկրների վարկանիշը հիմնվում է 3 խումբ ցուցանիշների վրա՝ ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրություն, քաղաքական գործոններ՝ այդ թվում ԶԼՄ-ների նկատմամբ պետական վերահսկողություն, գրաքննության առկայություն և տնտեսական իրավիճակ, օրինակ՝ ԶԼՄ-ների տնտեսական անկախություն, լրագրողների կոռումպացվածության մակարդակ: Զեկույցի համաձայն, 194 ուսումնասիրված երկրներից 73-ում մամուլն «ազատ է», 54-ում՝ «մասամբ է ազատ», իսկ 67-ում՝ «ազատ չէ»: Զեկույցի համաձայն, ԱՄՆ-ն, ինչպես նաև էստոնիան 17-րդ տեղում է: Լիտվան 26-րդ տեղում է /Կանադայի հետ միասին/, Լատվիան՝ 31-րդ տեղում /Մեծ Բրիտանիայի հետ միասին/, Ուկրաինան՝ 113-րդ տեղում, Վրաստանը՝ 118-րդ տեղում, Հայաստանը և Ղրղզստանը՝ 137-րդ տեղում, Մոլդովան՝ 141-րդ տեղում, Ռուսաստանը՝ 158-րդ տեղում /ինչպես Բահրեյնը և Վենեսուելան/, Ադրբեջանը՝ 161-րդ տեղում, Ղազախստանը՝ 165-րդ տեղում, Տաջիկստանը՝ 167-րդ տեղում, Բելառուսը՝ 185-րդ տեղում, Ուզբեկստանը՝ 187-րդ տեղում և Թուրքմեիան՝ 190-րդ տեղում: