NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրախորհրդարանը պատվիրակություն է ուղարկում Ջուղա
Եվրախորհրդարանը ուսումնասիրող խումբ կուղարկի Ջուղա` ուսումնասիրելու
ադրբեջանցիների կողմից սրբապղծված Ջուղայի գերեզմանոցը:
Ապրիլի 6-ին, պաշտոնական կոնֆերանսի ժամանակ քաղաքական կուսակցությունների
ղեկավարները հավանություն տվեցին Եվրախորհրդարանի նախագահի առաջարկությանը`
պատվիրակություն ուղարկել Ջուղա` Նախիջեվանի շրջան:
Առաքելության նպատակն է` ուսումնասիրել ադրբեջանցիների ոչնչացրած հայկական
գերեզմանոցը Ջուղայում` իբրեւ համաշխարհային ճարտարապետական ժառանգության գանձ, որը
արդյունավետ կերպով ոչնչացվեց եւ փոխարինվեց ռազմական հրաձգարանով:
Եվրախորհրդարանի անդամները միաձայն որոշեցին այս առաքելությունը վստահել
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության Հանձնաժողովին եւ ոչ թե ժամանակավոր
պատվիրակության, ինչպես սկզբում էր որոշվել:
Առաքելությունն ուղարկվում է Խորհրդարանի` «Ադրբեջանում մշակութային ժառանգության
մասին» որոշմանը համապատասխան: Որոշումն ընդունվել էր 2006թ փետրվարին
(P6_TA(2006)0069): Այն պահանջում է, որ «Ադրբեջանը թույլ տա իր տարածք այցելել
առաքելությունների, ներառյալ ICOMOS-ի հետ աշխատող փորձագետների, որոնք
ուսումնասիրում են եւ պաշտպանում են հնեաբանական ժառանգությունը, մասնավորապես`
հայկական ժառանգությունը, եւ որ այն թույլ տա Եվրախորհրդարանի պատվիրակությանը
այցելել Ջուղա»:
Պատվիրակությունը բաղկացած կլինի Եվրախորհրդարանի 10 անդամներից, ովքեր ԵՄ-Հայաստան
խորհրդարանական համագործակցության Հանձնաժողովի անդամներ են: Նրանք կայցելեն Ջուղա
ապրիլի 17-21-ը Հայաստան կատարվելիք այցի շրջանակներում: Նախքան Ջուղա այցելելը
նրանք պետք է ստանան Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը` այն նույն
իշխանությունների, որոնք պատասխանատու են գերեզմանոցի սրբապղծման համար:
