«Արթուր Բաղդասարյան. «Մարդու իրավունքների խախտումները հող են ստեղծում աղքատության ավելացման համար»

Մարդու իրավունքների խախտումները եւ վատ կառավարումը պարարտ հող են ստեղծում
աղքատության ծավալների մեծացման համար՝ հայտարարել է երեկ Հայաստանի խորհրդարանի
խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Ելույթ ունենալով Իսպանիայի Վալենսիա քաղաքում սկսված Աղքատության դեմ պայքարող
քաղաքների համաշխարհային դաշինքի 5-րդ համաժողովում, Արթուր Բաղդասարյանը հայտնել
է, որ այս տարվա հոկտեմբերին Եվրամիության աջակցությամբ Հայաստանում կկայանա
եվրոպական տարբեր քաղաքների մասնակցությամբ միջազգային խորհրդաժողով՝ նվիրված
քաղաքների անմիջական համագործակցությանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, Վալենսիայում
հայաստանյան երեք քաղաքներ՝ Գյումրին, Ապարանը եւ Վարդենիսը անդամակցեցին
Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային վեհաժողովին: