ԵՄ լծակները եւ մեղմ են, եւ կոշտ

ՄԱԿ-ը Աբխազիայում եւ ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղում ու Հարավային Օսիայում զբաղվում
են տարածաշրջանում հակամարտության կարգավորմամբ, սակայն տասնամյակից ավել տեւող
բանակցությունները դեռեւս չեն պսակվել խաղաղության համապարփակ պայմանագրերով:

Ուստի, ունենալով «ազնիվ միջնորդի» հեղինակություն, ազդեցության տարատեսակ մեղմ եւ
կոշտ լծակներ, եւ Եվրոպայի մեջ ավելի խորը ինտեգրվելու առաջարկների
հնարավորություն», Եվրոպական Միությունը կարող է ավելի մեծ դեր խաղալու եւ լրացնել
ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ջանքերը:

Միջազգային ճգնաժամային խմբի «Հակամարտությունների կարգավորումը Հարավային
Կովկասում. Եվրոպական Միությունն դերը» նոր զեկույցը հետազոտում է Լեռնային
Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ լարվածությանն անդրադառնալու
Եվրոպական Միության ջանքերը եւ մատնանշում է նրա հնարավոր լրացուցիչ անելիքները:

«Ավելի խորը ընդգրկման մարտահրավերին Բրուսելը միայն վերջերս է սկսել անդրադառնալ»,
- ասում է Խմբի Կովկասյան ծրագրի տնօրեն Սաբին Ֆրայզերը. «Մի քանի խոստումնալից
քայլեր եղել են, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու»:

Ըստ զեկույցի, եփական սահմաններին անկայունությունից խուսափելու համար Եվրոպական
Միությունն ցանկանում է ստեղծել իր շուրջը արդյունավետ կառավարվող երկրների օղակ:
Այն շահագրգիռ է Հարավային Կովկասով նաեւ այն պատճառով, որ ցանկանում է ապահովել
Կասպից տարածաշրջանի նավթի եւ գազի հասանելիությունը, զարգացնել փոխադրումների եւ
հաղորդակցության միջանցքներ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ եւ սահմանափակել այնպիսի
վտանգներ, ինչպիսիք են մաքսանենգությունը, թրաֆիքինգը եւ շրջակա միջավայրի
քայքայումը:

«Քանի որ դժվար թե Եվրոպական Միությունը մոտակա ժամանակներում անդամակցություն
առաջարկի Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, այն պետք է նորարար միջոցներ գտնի
իր օգնությունը պայմանավորելու եւ ազդեցություն բանեցնելու համար: Եվրոպական
հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրերը գտնվում են ամփոփման
փուկում: Դա հարմար հնարավորություն է ստեղծում ԵՄ դերն ամրապնդելու համար,
հատկապես եթե հակամարտությունների խաղաղ կարգավորումը սահմանվի որպես
պարտավորություն»,- ասվում է զեկույցում:

ԵՄ նորանշանակ Հատուկ ներկայացուցիչը պետք է դիտորդ լինի աբխազական, հարավ-օսական
եւ ղարաբաղյան հակամարտությունների շուրջ ընթացող բանակցություններում: Եվրոպական
հանձնաժողովը նշանակալից հատկացումներ է կատարել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում
վերականգման աշխատանքների համար: Այն պետք է գնահատի, թե ինչպես կարող է սկսի
ավելին անել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ:

«Եվրոպական Միությունը փորձում է սահմանել իր դերը նոր հարեւանությունում, որտեղ ոչ
խաղաղություն կա, ոչ պատերազմ, - ասում է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական
ծրագրի տնօրեն Նիքոլաս Ուայթը:- Եթե Եվրոպական Միությունը չկարողանա իրականացնել
անվտանգ հարեւանության իր ռազմավարական տեսլականը, նրա վստահելիությունը
տարածաշրջանում եւ ընդհանրապես` համեմատած Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, կտուժի: Ավելի
մտահոգիչն այն է, որ եթե Հարավային Կովկասի հակամարտությունները շարունակեն սրվել,
Եվրոպական Միությունը կարող է անպատրաստ գտնվել իր հարեւանների միջեվ պատերազմներին
պատասխան գտնելու հարցում»:


Զեկույցի տեքստը ամբողջությամբ