NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ռազմիկ Սարգսյանի դատավարությունը վերսկսվեց
Քրեական եւ Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ ընթանում է զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զարյանի գործով դատավարությունը:
Մինչ օրս դատավարությունների ընթացքում լսվել են Ռազմիկ Սարգասյանի ցուցմունքները, իսկ այսօր հետաքննվեց Մուսա Սերոբյանի տված ցուցմունքները, որը հակասությունների տեղիք տվեց դատարանին: Այսինքն՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները չեն համապատասխանում դատարանի դահլիճում հնչած ցուցմունքների հետ: Մուսա Սերոբյանը վստահեցնում էր նիստի ժամանակ, որ ցուցմունքները տվել է ծեծի ենթարկվելու հետեւանքով, բռնի միջոցներով:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը եւ Արայիկ Զարյանը մեղադրվում են զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել 3 զինծառայողներին՝ հիմնվելով Ռազմիկ Սարգսյանի միակ ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա, որը ինչպես պնդում են փաստաբանները, ձեռք է բերվել ծեծի, բռնությունների եւ խոշտանգումների միջոցով:
Ի դեպ, զինծառայող Ռազմիկ Սարգսյանը, որը ամիսներ շարունակ հացադուլի մեջ էր, հունվարի 9-ից դադարեցրեց հացադուլը: Ինչպես հավաստում են նրա փաստաբանները, առողջական խնդիրներ այնուամենայնիվ կան:
