Գաղտնի կալանավայրերի և Եվրոպայում կալանավորների տեղափոխման վերաբերյալ Եխ հետաքննությունը.

Գլխավոր քարտուղարը լրացուցիչ հարցումներ է հղում 37 պետությունների կառավարություններին

Ստրասբուրգ, 10.03.2006թ.

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսը նամակներ է հղել Եվրոպայի
խորհրդի 46 անդամ պետություններից 37-ի արտաքին գործերի նախարարներին` հիշեցնելով
Եվրոպայում գաղտնի կալանքների և կալանավորների տեղափոխման համատեքստում Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում անդամ երկրների
պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Այդ երկրներն են` Անդորրան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան,
Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան,
Վրաստանը, Հունաստանը, Իտալիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը,
Մալթան, Մոլդովան, Մոնակոն, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան,
Ռուսաստանի Դաշնությունը, Սան Մարինոն, Սերբիան և Մոնտենեգրոն, Սլովակիան,
Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, "Մակեդոնիայի Նախկին Հանրապետություն Հարավսլավիան",
Թուրքիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը: Ալբանիային նամակը ուղարկվել է
փետրվարի 22-ին:

Վերոհիշյալ երկրների կառավարություններին 2005թ.-ի նոյեմբերի 21-ի հարցման
արդյունքում տրված պատասխանները լրացնելու կամ պարզաբանելու խնդրանք է ներկայացվել:
Պատասխանների վերջնաժամկետն է ապրիլի 7-ը:

լրացուցիչ տեղեկությունների համար տես`
http://www.coe.int/T/E/Com/Files/Events/2006-cia/