NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կանանց միջազգային օրը` կարմիր քարտ հարկադրված մարմնավաճառությանը
Ստրասբուրգ, 07.03.2006թ.
Վաղվա կանանց միջազգային օրվա կապակցությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական
վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը այսօր կոչ է արել կազմակերպության անդամ
պետություններին և Եվրոպական համայնքին միանալ Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի
գործողությունների Եվրոպայի խորհրդի կոնվենցիային: «Լիովին սատարելով բոլոր առկա
"կարմիր քարտ հարկադրված մարմնավաճառությանը" խորագրով նախաձեռնություններին,
հուսով եմ մենք կարող ենք խուսափել մեր անդամ պետություններին ուղղված դեղին
քարտերից` թրաֆիկինգն, ընդհանուր առմամբ, ու հարկադրված մարմնավաճառությունը,
մասնավորապես, կանխարգելելուն ուղղված անհրաժեշտ օրինական քայլեր չձեռնարկելու
համար», - ասել է նա:
Պրն. վան դեր Լինդենն ընդգծեց, որ թրմադեղերից և զենքերից հետո, մարդկանց
թրաֆիկինգը ամենաշահութաբեր հանցագործ բիզնեսի ձևերի շարքում երրորդն է: Նախնական
հաշվարկներով զոհերի թիվը տատանվում է 120 000-ից մինչև 500 000. "Եվրոպայում
մարդկանց թրաֆիկինգը հատկապես նույնացվում է հարկադրված մարմնավաճառության հետ:
Ստրկության ժամանակակից այս ձևը, կապանքները փոխարինում է բռնաբարությամբ,
հոգեբանական ահաբեկչությամբ և լիակատար կախվածությամբ` զրկելով կանանց անձնական և
քաղաքացիական ինքնությունից: Հարկադրված մարմնավաճառությունը հանցանք է և մարդու
իրավունքների կոպիտ ոտնահարում», - ասել է պրն. վան դեր Լինդենը:
«Գերմանիայում կայանալիք այս տարվա աշխարհի առաջնության կապակցությամբ սպասվում է
սեռական ծառայությունների պահանջի ժամանակավոր կտրուկ աճ: Դա իրենից ներկայացնում է
հարկադրված մարմնավաճառության աճի նշանակալի ռիսկ», - ավելացրել է նա:
«Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի գործողությունների Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
առաջարկում է թրաֆիկինգով զբաղվողներին հետապնդելու, զոհերի ավելի արդյունավետ
պաշտպանության, նրանց իրավունքների ապահովման և թրաֆիկինգի դեմ պայքարի իրավական
մեխանիզմեր: Այն ստորագրությունների համար բաց հայտարարվեց 2005թ. մայիսի 16-ին,
բայց մինչ այժմ ստորագրվել է 46 անդամ պետություններից միայն 25-ի և չի վավերացվել
ոչ մի պետության կողմից: Այժմ վճռական քայլ կատարելու ամենապատեհ ժամանակն է: Որպես
աշխարհի առաջնության կազմակերպիչ Գերմանիան կարող էր նախաձեռնությունն իր ձեռքը
վերցնել և օրինակ ծառայել` վավերացնելով Կոնվենցիան», - եզրափակել է Ռենե վան դեր
Լինդենը
