NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նստացույց-հացադուլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ
Բուզանդ փողոցի 15 բակի երեք բնակիչներ` Սմբատ Մելքոնյանը, Նունե Վարդունին եւ Սուսաննա Պողոսյանը, այսօրվանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ հայտարարել են անժամկետ նստացույց-հացադուլ: Իսկ մնացած բուզանդցիները առողջական խնդիրների պատճառով կմասնակցեն միայն նստացույցին:
"Չկա տուն, չկա պրոբլեմ: Արի ապացուցի, որ քո տունը նորմալ տուն էր",- ասում է հացադուլավոր Նունե Վարդունին:
Նրանք դիմումներ են հանձնել ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Հայկական եւ Միջազգային Կարմիր խաչին՝ պահանջելով արդարացի փոխհատուցում իրենց քանդված սեփականության դիմաց:
Բուզանդցիները գոհ էին մարդու իրավունքների նոր պաշտպանից, քանի որ այսօր բացի այն, որ ընդունել էր բողոքավորներին, նաեւ աթոռներ էր առաջարկել նստելու: "Արմեն Հարությունյանը անմիջապես ժամանեց իր աշխատատեղ, զրուցեց մեզ հետ, հրավիրեց իր առանձնասենյակ:
Մանրամասն լսելով մեր բողոքները՝ նա ասաց դիմումի ձեւով ներակայացրեք, որ փաստեր ունենամ լուրջ ընթացք տալու համար",- ասում են բնակիչները:
Ի դեպ, բողոքի ակցիա կազմակերպողները որոշել են գիշերել հռենց օմբուդսմենի գրասենյակի առաջեւ` վրաններում:
Նաեւ հիշեցնենք, որ Սուսաննա Պողոսյանը եւ Նունե վարդունին անցյալ տարվա դեկտեմբերին կրկին նույն պահանջով հացադուլ էին հայտարարել, որը այդպես էլ արդյունք չունեցավ:
