NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղի ունեցավ Ավազ Հասանովի գրքի շնորհանդեսը
Մարտի 7-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ Հումանիտար հետազոտությունների ընկերության տնօրեն` Ավազ Հասանովի “Карабах обсуждается” գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի տրանսֆորմացիայի Ռեսուրս կենտրոնի կողմից:
Շնորհանդեսի ընթացքում Ավազ Հասանովը ներկայացրեց գիրքը և պատասխանեց հարցերին:
Գիրքը կազմված է հինգ մասից, որոնք պարունակում են նյութեր` վերցված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական ելույթներից, հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր հոդվածներ, հետաքրքիր հարցազրույցներ,ելույթներ և այլն:
Գիրքը կարող եք ձեռք բերել Խաղաղաշինության և կոնֆլիկտի տրանսֆորմացիայի ռեսուրս կենտրոնի գրադարանից, որը գտնվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հկ-ի գրասենյակում:
Հասցե՝ Վաղարշյան 24, բն. 85
