NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախկին օմբուդսմենը խորհուրդներ է տվել Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին
«Մանրակրկիտ աշխատել քաղացիների դիմումների հետ, անձամբ շփվել մարդանց հետ եւ
պարբերաբար այլեցել մարզեր, քաղաքներ, գյուղեր եւ տեղում ծանոթանալ, քաղաքացիների
խնդիրներին»՝ այսպիսի խորհուրդ է այսօր տվել նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը
Հայաստանի մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանին:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գրասենյակում
կայացած հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանը նորանշանակ օմբուսմենի
ուշադրությունը հրավիրել է հատկապես Հյուսիսային պողոտային եւ Բուզանդի փողոցի
բնակիչների խնդրի վրա, երբ սեփականույան եւ գույքի օտարման որոշումներով խախտվել են
բազմաթիվ մարդկանց իրավունքները:
Լարիսա Ալավերդյանը Արմեն Հարությունյանին հիշեցրել է, որ կառավարության
որոշումների օրինականությունը վիճարկող իր դիմումը գտնվում է Սահմանադրական
դատարանում, որին պետք է ընթացք տրվի: Նա նաեւ անհասկանալի է համարել այն
պատգամավորների կեցվածքը, որոնք ընտրվել են Կենտրոն համայնքից եւ հետ են վերցրել
իրենց ստորագրությունները Սահմանադրական դատարան ներկայացված դիմումից:
Տիկին Ալավերդյանը անդրադարձել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից իր
լիազորությունները դադարեցնելու գործընթացին: Լարիսա Ալավերդյանը օմբուդսմենին ասել
է, որ մինչեւ հիմա իրեն չեն ներկայացրել մի իրավական ակտ, որը կհստակեցնի, թե
կոկրետ որ օրվանից են իր լիազորությունները դադարեցվել: «Քանի որ մինչ օրս դա չի
կատարվել, ես կդիմեմ Մարդու իրավունքների պաշտպանին՝ առնվազն պարզաբանում ստանալու
համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:
Ռուզաննա Ստեփանյան
