NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԿ-ները հսկելու են իշխանություններին
«Ախորժակի բացման կամ փակման խնդիր չենք լուծում: Մենք պիտի ներկայացնենք` ով ինչ
կերավ: Լավ կերավ, թե վատ կերավ` այդ գնահատելն արդեն հասարակության խնդիրն է»,-
այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Համայնքների ֆինանսիստների միավորման
նախագահ Վահան Մովսիսյանը:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով հինգ տարվա ընթացքում Հայաստանին
տրամադրվելու է 235,6 մլն ԱՄՆ դոլար՝ աղքատության նվազեցման եւ տնտեսական զարգացման
խթանման համար:
Գումարի 2-3 տոկոսը նախատեսվում է մոնիտորինգի իրականացման համար:
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» կոալիցիան եւ մի շարք ՀԿ-ներ
պատրաստակումություն հայտնեցին մասնակցել մոնիտորինգի իրականացմանը: «Քաղաքացիական
հասարակության անդամներն ունեն համապատասխան փորձ եւ կարողություններ արդարացի
կառավարման չափանիշների եւ ծրագրի իրականացման մոնիտորինգի համար, ինչպես նաեւ
մարզային մասնճյուղերի եւ տեղական կազմակերպությունների միջոցով ծրագրում
շահառուների դերակատարության մասին տեղեկացնելու եւ ներգրավվելու համար»,- ասվում է
նրանց հայտարարության մեջ:
Ըստ պարոն Մովսիսյանի` մոնիտորինգը պետք է անցկացվի աշխատանքի, ֆինանսական հոսքերի,
գնումների ընթացակարգի վերաբերյալ: «Այնպես չլինի, որ ջրագիծ կառուցվի 1-2 օլիգարխի
համար, կամ էլ նույն աշխատանքի համար կրկնակի չվճարեն»,- ասաց պարոն Մովսիսյանը:
Հայաստանի իշխանություններին ուղղված իր նամակում Հազարամյակի մարտահրավերներ
կորպորացիայի ղեկավար դեսպան Ջոն Դանիլովիչն ակնկալում է գործողություններ, որոնք
համապատասխանում են մարտահրավերների ընտրության չափանիշներին: Այլապես տրամադրվող
օժանդակությունը կարող է կասեցվել կամ ընդհանրապես դադարեցվել: ՀԿ-ների
ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք չեն ուզենա, որ Հայաստանը զրկվի այս
օժանդակությունից:
Վանաձորի Հելսինկյան ընկերակցության նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ իրենք պետք է
իշխանություններից պահանջեն այն միջոցառումների կոնկրետ ծրագիր՝ նման հեռանկարից
խուսափելու համար: Վերջինս նաեւ տարօրինակ է համարում Ֆինանսների փոխնախարար Տիգրան
Խաչատրյանի հրաժարականը, քանի որ վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել
մարտահրավերների հայաստանյան ծրագրի մշակումներին: «Ես չեմ հավատում, որը նա
ինքնակամ հենց այս պահին հրաժարական տվեց»,- ասաց նա:
