NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն իր պատասխանը կներկայացնի Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցի առնչությամբ
Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մտադիր է իր գրավոր պատասխանը ներկայացնել Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացման հարցի առնչությամբ: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի պատասխանատու աշխատակից Աբիանա Միքահը:
Աղբյուրը հիշեցրեց, որ հարցն ընդգրկվել էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի օրակարգում 2005 թ. դեկտեմբերի 20-ին `որպես «գրավոր պատասխանի համար հարց»: Պատասխանը կուղարկվի Բարոնեսսա Քոքսին, որի նախաձեռնությամբ տվյալ խնդիրը ներկայացվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի քննարկմանը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Բարոնեսսա Քոքսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանում հինավուրց հայկական պատմական հուշարձանների ոչնչացման առնչությամբ:
