NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոլենբերգը եւ Փալոնը դատապարտել են հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջեւանում
Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը մտահոգություն են հայտնել դեկտեմբերի 15-ին Նախիջեւանի հայկական գերեզմանոցում խաչքարերի, տապանաքարերի եւ հուշարձանների ոչնչացման կապակցությամբ:
«Նման գործողություններ եղել են նաեւ 2002 թվականին, երբ 10 հազար խաչքարերից կանգուն մնացին միայն 2 հազարը», - ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին հղած ուղերձում: «Նման գործողություններ եղել են նաեւ 2002 թվականին, երբ 10 հազար խաչքարերից կանգուն մնացին միայն 2 հազարը», - ասված է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւին հղած ուղերձում: Ողեձրում մատնանշվում են Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի եւ մի շարք միջազգային կազմակերպությունների շրջանակներում. - «Որպես միջազգային հանրության անդամ, Բաքուն պարտավոր է պաշպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Անտեսելով այդ պարտավորությունները, Ադրբեջանի կառավարոԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահները նաեւ կոչ են արել Ադրբեջանին՝ վերջ տալ Ջուղայի հինավուրց գերեզմանոցում կատարվող վանդալիզմին եւ պատրաստել զեկույց հասցված վնասի մասին՝ հետագայում իրավիճակի կարգավորման համար:
