NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սեմինար–քննարկում Գյումրիում
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը Միջազգային բանտային բարերեփոխում կազմակերպության հետ համատեղ ՝ Բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ 2005 թ–ի մայիսից իրականացնում է Հայաստանում ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Ֆակուլտատիվ արձանագրության ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված քարոզարշավ։

Քարոզարշավի շրջանակներում 2005, դեկտեմբերի 22–ին Գյումրիում, Շիրակի մարզի Ա.Դ Սախարովի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնում տեղի ունեցավ սեմինար–քննարկում, որին մասնակցեցին Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ, Շիրակի մարզի դատախազը, «Գյումրի» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները:

Source Url:
