NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Freedom House-ը հարցականի տակ է դնում Հայաստանում սահմանադրական հանրաքվեի մասնակցության աստիճանը
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում
ազատության խնդիրները, մտահգություն է հայտնել Հայաստանում սահմանադրական հանրաքվեի
անցկացման վերեբերյալ եւ հարցականի տակ է դրել հանրաքվեի արդյուքները:
«Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը օրենսդրության ճշգրիտ կիրառումն է», - «Ազատոթյուն
բացառիկ հարցազրույցում հաղորդեց կազմակերպության կովկասյան հարցերով բաժնի ղեկեվար
Քրիս Ուոքերը:
Մեկնաբանելով կազմակերպության՝ երկուշաբթի հրապարակված հերթական ամենամյա զեկույցը,
որում Հայաստանը մնացել է «մասամբ ազատ» երկրների շարքում, Ուոքերը նշեց 2005
թվականի հիմնական բացթողումները, որոնցից առաջինը, ըստ Freedom House-ի պաշտոնյայի,
սահմանադրական հանրաքվեի անցկացումն էր:
«Մենք բազմաթիվ մտահոգություններ ունենք նոյեմբերին Հայաստանում անցկացված
սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ: Ինչպես այլ կազմակերպություններ, մենք եւս
հարցականի տակ ենք դնում մասնակցության աստիճանը, ինչը զարմանալի էր այն
անտարբերության պայմաններում, որ այսօր հատուկ է Հայաստանի հասարակությանը», -
հայտարարեց Քրիս Ուոքերը:
Այս տարվա զեկույցում եւս Հայաստանի դատական եւ հակակոռուպցիոն մարմինների
աշխատանքը գնահատվել է մասամբ ազատ, եւ, Freedom House-ի պաշտոնյայի խոսքերով, «Հայաստանի
իշխանություններն այս առումով դեռ շատ անելիքներ ունեն. - «Այսօր տնտեսական
կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից
մեկն է»:
Մամուլի ազատության մասին Freedom House-ը ծավալուն զեկույց կհրապարակի առաջիկայում,
իսկ մինչ այդ՝ խոսելով Հայաստանի լրատվամիջոցների մասին, Քրիս Ուոքերը նշեց. - «Մեզ
մտահոգում է, թե ինչպես են Ազգային հեռուստատեսությունը եւ ռադիոն ներկայացնում
տեսակետների բազմազանությունը: Բաց քննարկումները շա կարեւոր են, քանի որ
հնարավորություն են տալիս բարեփոխել պետական քաղաքականությունը»:
2005 թվականի ձեռքբերումների շարքում Քրիս Ուոքերը առանձնացրեց Ընտրական օրենսգրքի
եւ Սահմանադրության բարեփոխումները:
«Այժմ Հայաստանի իշխանությունները պետք է գործի դնեն այս փաստաթղթերը՝ երկրում
առաջընթաց ապահովելու եւ հասարակության մեջ արմատացած անտարբերությունը կրճատելու
համար», - եզրափակեց Freedom House կազմակերպության կովկասյան հարցերով բաժնի
ղեկեվար Քրիս Ուոքերը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա
