NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե. 2006թ.-ի այցերը
Ստրասբուրգ, 07.12.2005թ.: 2006թ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) իր պարբերական
այցերի շրջանակներում կհետազոտի հետևյալ երկրներում ազատազրկված մարդկանց նկատմամբ
վերաբերմունքը՝
- Հայաստան
- Ադրբեջան
- Բուլղարիա
- Չեխիայի Հանրապետություն
- Ֆրանսիա
- Իռլանդիա
- Մոնակո
- Ռումինիա
- Սլովենիա
- «Մակեդոնիայի նախկին Հարավսլավական հանրապետություն»
Եթե ԽԿԿ–ն հանգամանքներից ելնելով հարկ համարի, տարվա ընթացքում կկազմակերպվեն նաև
լրացուցիչ այցեր։
ԽԿԿ այցերը իրականցվում են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետություններում։
Կոմիտեն իրավասու է այցելել ցանկացած ժամանակ, ցանկացած վայր, որտեղ գտնվում են
պետական իշխանության կողմից ազատազրկված մարդիկ։ Այն նաև իրավունք ունի
հարցազրույցներ անցկացնել կալանքի տակ գտնվող անձանց հետ և կապ հաստատել ցանկացած
մեկի հետ, ով կարող է տրամադրել համապատասխան տեղեկատվություն։ Յուրաքանչյուր այցից
հետո ԽԿԿ–ն իշխանություններին է ուղարկում իր պատրաստած գաղտնի զեկույցը, որտեղ
նշված են ԽԿԿ եզրահանգումներն ու հանձնարարակաները։ Սա երկխոսության հիմք է
ծառայում ԽԿԿ–ի և ազգային իշխանությունների միջև՝ կալանավորների՝ խոշտանգումներից
պաշտպանվածությունն ամրապնդելու համար։
ԽԿԿ վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝
www.cpt.coe.int
