NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Հայտարարությունը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված
դիտարկումները 2005թ. նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական փոփոխությունների
հանրաքվեի քվեարկության օրը Վանաձոր քաղաքի տարածքում ցույց են տալիս հետևյալը.

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները Վանաձոր քաղաքում
կեղծված են և չեն համապատասխանում ազատ և արդար ընտրությունների չափանիշներին:
Մեր դիտարկած բոլոր տեղամասերում տեղի են ունեցել մասսայական խախտման հետևյալ
դեպքերը.
- ընտրողների նույն խմբի կողմից մի քանի տեղամասերում քվեարկություն,
- Հայաստանից բացակայող ընտրողների փոխարեն քվեարկություն,
- Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների
աշխատակիցների կողմից ընտրողների հոսքի կազմակերպում տրանսպորտային միջոցներով
ընտրական տեղամասեր, - դիտորդների և լրատվական միջոցների գործունեության խոչընդոտում հանձնաժողովների
կողմից սպառնալիքների, վիճաբանություննների, ճնշումների, ահաբեկումների միջոցով, - քվեատուփերում քվեաթերթիկների մասսայական լցոնումներ /առանձին տեղամասերում մեկ
ընտրողի քվեարկության միջին ժամանակը կազմել է 10 վայրկյան/
Վերը նշված խախտումները վկայում են, որ ոչ լեգիտիմ իշխանությունները խորհրդային
մեթոդներով իրականացրեցին հանրաքվեի արդյունքների կեղծում քաղաքացիների մասսայական
բոյկոտի պայմաններում:
2005 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ՀՔԱ Վանաձորի
գրասենյակը ուսումնասիրություններ է իրականացրել Վանաձոր քաղաքում և արձանագրել
հետևյալ
փաստերը:
