NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վեհաժողովի նախագահը Հայաստանի քաղաքացիներին սահմանադրական հանրաքվեին մասնակցելու կոչ է անում
Ստրասբուրգ, 22.11.2005թ.
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին։
«Սահմանադրական փոփոխությունները խոշոր քաղաքական իրադարձություն է, որը կներազդի Հայաստանի բոլոր քաղաքացիների առօրյա կյանքին։ Հետևաբար կարևոր է, որ բոլորն արտահայտեն իրնեց կարծիքը», նշել է նա։
«Ցածր մասնակցության պատճառով այս հանրաքվեի տապալումը՝ 2003 թ.–ի մայիսի 25-ին առաջին սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղի ունեցածի կրկնությունը, մեծ խոչընդոտ կհանդիսանա Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին միանալիս ստանձնած ամենակարևոր պարտավորությունների իրականացման ճանապարհին», եզրափակել է նախագահը։
«Սա Հայաստանի քաղաքացիների հնարավորությունն է ցուցադրել իրենց նվիրվածությունը Եվրոպային»։
Եվրոպայի խորհրդի երկու կառույցները՝ Խորհրդարանական վեհաժողովն ու Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, դիտորդական առաքելություն կիրականցնեն հանրաքվեի ընթացքում։
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր եզրակացությունն է տվել նաև Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի փորձագետների խումբը՝ Վենետիկի հանձնաժողովը։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵԽԽՎ Տեղեկատվության բաժին.
Հեռ.՝ +33(0)3 88 41 31 93 , ֆաքս՝+33(0)3 88 21 41 34
