NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Հայտարարությունը
Երևանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական
ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետևանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել
են ողբերգական:
Հակասահմանադրական իրավական ակտերի հիման վրա սեփականազրկված քաղաքացիների
զանգվածային դժգոհությունները, հարկադիր կարգով սեփականազրկման գործընթացի
հրապարակային դատապարտումները, նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տրված
հրապարակային քննադատությունը չհարկադրեցին պետական մարմիններին և հատկապես
դատարաններին փոխելու իրենց գործելաոճը և վերադառնալու իրավական դաշտ, ինչը վկայում
է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն առաջնային համարելու, այդ
անօտարելի իրավունքների և ազատությունների հետ հաշվի նստելու նրանց
անպատրաստակամության մասին:
Հուսով ենք, որ գոնե վերջին ողբերգական դեպքերը կհարկադրեն վերանայել այդ
մոտեցումները:
Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
