NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Հեռու պահեք ծառայամիտներին հանրաքվեից»
Սահմանադրական փոփոխությունների «այո» եւ «ոչ» քարոզարշավի ֆոնին բավական հետաքրքիր
եզրակացության է եկել մի քանի ամիս առաջ ստեղծված «Ժողովրդավարության եւ եվրոպական
ինտեգրացիայի ինստիտուտ» հ/կ-ն:
Կազմակերպության անդամները համոզված են. որ «ի դեմս նախատեսվող հանրաքվեի,
հնարավորություն է ստեղծված էլ ավելի խորացնելու հասարակական համաձայնությունն
առանցքային ուղղություններով և սահմանադրական լուրջ երաշխիքներ ամրագրել դրանց
անշրջելիության ապահովման համար»:
«Ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրացիայի ինստիտուտ» հ/կ անդամները կոչ անելով
«գիտակցված» քվեարկել Սահմանադրական փոփոխությունների առաջարկին եւ «տեր կանգնել
վաղվա օրվան», այնուամեյանիվ, շեշտում են, որ «հանրաքվեի դրվելիք նախագիծը այդպես
էլ հնարավոր լավագույն լուծումները չի առաջարկում այնպիսի կարևոր ուղղություններով,
ինչպիսիք են հանրային հեռարձակումը կարգավորող մարմնի ձեւավորման կարգի եւ հանրային
տեղեկատվության բազմազանության երաշխավորումը, մարդու իրավունքների ու
ազատությունների եւ դրանց սահմանափակումների համաչափությունը եւ այլն»:
Երիտասարդ հասարակական կազմակերպությունն ակնկալիքներ ունի նաեւ ՀՀ
իշխանություններից. «Մենք կոչ ենք անում եւ պահանջում ՀՀ իշխանություններից
ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցառումները՝ անցկացնելու եվրոպական չափանիշներին
համապատասխան հանրաքվե, զսպելու զանազան կեղծարարների ու ծառայամիտների կործանարար
իներցիան: Նաեւ փաստում ենք, որ Սահմանադրության հանրաքվեն լավագույն
հնարավորություն է իշխանությունների համար տնտեսական կապիտալին զերծ պահելու
քաղաքական այս գործընթացից: Սա մեծապես կարեւոր է ապագա համապետական
ընտրությունների նախաշեմին»:
«Ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրացիայի ինստիտուտ» հ/կ անդամները համոզված
են, որ եվրոինտեգրման հարցում Հայաստանի ստանձնած պարտավորությունները,
մասնավորապես, Սահմանադրական փոփոխությունները` Հայաստանի հեղինակության հարցն են,
ուստի «Այն ինչ ներվում էր երեկ, վաղն արդեն չի ներվելու»:
