NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոդատարանը կքննի ՀՀ-ում մարդու իրավունքի ոտնահարման հարցը
ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի սահմանափակման մասին շուտով հարց կքննարկվի մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: Վերջերս որոշում է կայացվել ՀՀ քաղաքացի, «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի «հայցի ընդունելության մասին»: Արդեն նշանակված են կոլեգիայի անդամները:
Դատարանը նամակ է հղել հայցվորին, որպեսզի վերջինս հիմնավորի իր կրած կորուստները: Հաջորդ փուլում հայցվորը եւ կառավարությունը պետք է փորձեն «լեզու գտնել»: Հակառակ դեպքում Եվրոդատարանը կսկսի քննարկել Արմեն Մկրտչյանի հայցը:
Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը դիմել էր Եվրոդատարան` վիճարկելով իր ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը ոտնահարվել էր ՀՀ իշխանությունների կողմից 2001 թվականի հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ: Նրան բերման էին ենթարկել ոստիկանություն եւ «գիշերային դատ» իրականացնել:
