NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կից կանաչ տարածքների կառուցապատման վերաբերյալ
Վերջին մի քանի տարիների ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կից
կանաչ տարածքների հաշվին մեծ թափով կառուցվում են զվարճանքի օբյեկտներ, որոնց
առաջացրած աղմուկը խիստ խանգարում է կամերային երաժշտության տան նորմալ
գործունեությանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդունելով մշակութային իրավունքների
կարևորագույն դերը իրավական պետության և քաղաքացիական հասարակության մեջ, հայտնում
է իր մտահոգությունը հասարակական հնչեղություն ստացած այդ հարցի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ Պաշտպանը դիմում է բոլոր իրավասու պետական մարմիններին և
պաշտոնատար անձանց` կասեցնել ընթացող շինարարական աշխատանքները, օրենքով նախատեսված
բոլոր միջոցներով բացառել այդպիսի երևույթները և ապահովել «Մշակութային և բնության
համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով /1993թ. դեկտեմբերի
5/ և «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային
դաշնագրով /1993թ. դեկտեմբերի 13/ ստանձնած պարտավորությունների կատարումը:
21.10.05
