NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ-ն կազմակերպում է հասարակական լսումներ հարավային Կովկասում գենդերային իրավահավասարության թեմայով
Ստրասբուրգ, 11.10.2005թ.
2005թ. հոկտեմբերի 14-ին, Թբիլիսիում, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի
խորհրդարանականները, ՄԱԿ–ի փորձագետների և երեք երկրներում կանանց իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ, կկքնարկեն հարավային
Կովկասում գենդերային իրավահավասարության խնդիրները։
«Հարավային Կովկասում կանանց դրությանը բավարար ուշադրություն չի դարձվել», – ասել
է ԵԽԽՎ Կանաց և տղամարդկանց հավասար հնարավորությունների կոմիտեի փոխնախագահ
Ռոզմարի Զափֆլ–Հելբլինգը, որը կազմակերպում է միջոցառումը Վրաստանի խորհրդարանի հետ
համագործակցությամբ։
Մասնակիցները կծանոթանան հարավային Կովկասի երկրներում տիրող իրավիճակին, իսկ
այնուհետև քննարկումներ կծավալվեն կանանց առողջության, կանանց դեմ բռնության և
հակամարտությունների լուծման ու կանխարգելման գործընթացում կանանց մասնակցության
թեմաներով։
Լսումների արդյունքները կընդգրկվեն Վերա Օսկինայի (Եվրոպական ժողովրդավարական
խմբակցություն, Ռուսաստան) հարավային Կովկասում կանանց դրության վերաբերյալ
զեկույցում։
Միջոցառումից մեկ օր առաջ, հոկտեմբերի 13-ին, տարածաշրջանային խորհրդարանական
սեմինարը կքննարկի, թե ինչպես հարավային Կովկասի ազգային խորհրդարանները կարող են
խթանել իրավահավասարությունը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա Վրաստանի
խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն։ Թեև սեմինարը փակ է լրատվամիջոցների համար,
հոկտեմբերի 13-ին, 18.00-ին, Վրաստանի խորհրդարանում տեղի կունենա մամլո ասուլիս։
Հանրային լսումները, որոնք բաց են լրատվամիջոցների համար տեղի կունենան հոկտեմբերի
14-ին, 9.15-ին, Վրաստանի խորհրդարանի, «Իլյա Ճավճավաձե» սրահում (Ռուսթավելի
պողոտա 8, Թբիլիսի )
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տանյա Քլայնզորգեին և Յանիկ Դեվոին, բջջ.
հեռ.՝ + 33 6 63 49 15 62
