Հայտարարություն Վահե Գրիգորյանի կալանավորման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսել են հալածել այն փաստաբններին, որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանում:

Այսպես, 2005թ. Հոկտեմբերի 11-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` Գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության կողմից ներկայացված շինծու մեղադրանքի հիման վրա որոշում է կայացրել փաստաբան Վահե Գրիգորյանին կալանավորելու մասին:

Փաստաբան Վահե Գրիգորյանը պաշտպանում էր այն քաղաքացիների իրավունքները, որոնց չնչին փոխհատուցումներով վտարվել են իրենց տներից` Երևան քաղաքի կենտրոնական մասի իրացմանն ուղղված պետական ծրագրի իրականացման շրջանակներում: Այդ ծրագիրը գործողության մեջ է դրվել Ազգային իշխանությունների կողմից 2001թ-ից: Այդ ընդհացքում հարյուրավոր մարդիկ Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Եվրոպական Կոնվենցիային պահանջներին հակառակ զրկվել են իրենց սեփականությունից: Նշված խախտումների կապակցությամբ փաստաբան Վահե Գրիգորյանը արդեն իսկ հասցրել է, մի քանի գանգատներ ներկայացնել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան:

Մեղադրյալի պաշտպաններ`

փաստաբաններ


Ռ.Ռշտունի, Ա.Գրիգորյան, Ա.Զախարյան, Հ.Ալումյան, Ն.Ռշտունի, Տ.Աթանեսյան, Զ.Դանիելյան, Կ.Մեժլումյան, Ի.Պետրոսյան, Հ.Թադևոսյան