ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական վեբ-կայքում ստեղծվել է նոր բաժին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը առավել թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ բողոքների քննարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական վեբ-կայքում (www.ombuds.am) ստեղծվել է «Գործ №…» բաժինը: Այդ բաժնում կտեղադրվեն առանձին բողոքների վերաբերյալ ընդունված որոշումներ, ինչպես նաև դրանց քննարկման ընթացքին վերաբերող փաստաթղթեր, այդ թվում՝ տարբեր մարմիններից ստացված գրավոր պատասխաններ և պարզաբանումներ:

Արդեն ուղարկված են համապատասխան նամակներ պետական գերատեսչություններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին:

Որոշումներն ու փաստաթղթերը կհրապարակվեն «Մարդու իրավունքների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում սահմանված կարգով:

Այդ բողոքներին վերաբերող բոլոր նյութերին ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ծանոթանալ նաև Պաշտպանի գրասենյակում: