Մարդու իրավունքների ոտնահարումները թվերով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2005թ. առաջին 6 ամսվա ընթացքում ստացել է ավելի քան 1450 դիմում-բողոք, որոնցից 849-ը՝ գրավոր: Մարզերից ստացված բողոքների թիվը կազմում է 535, որից 343-ը՝ գրավոր:

Քննարկման է ընդունվել 231 բողոք, 68 դիմողի ներկայացվել են իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները, 48 բողոք փոխանցվել է իրավասու մարմիններին, 218-ը ենթակա են լրացման, քննարկման չի ընդունվել՝ 284-ը:

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ ստացված գրավոր բողոքների վիճակագրությունը հետեւյալն է.

Ոստիկանություն` 110

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարություն` 103

Դատարաններ` 95

Երեւանի քաղաքապետարան՝ 73

Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 65

Դատախազություն` 55

Արդարադատության նախարարություն` 46

Պաշտպանության նախարարություն` 44

Քաղաքապետարաններ (բացի Երեւանից)՝ 37

Մարզպետարաններ՝ 36

Անշարժ գույքի կադաստր` 34

Միգրացիայի եւ փախստականների վարչություն՝ 22

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամ՝ 16

Ջրային տնտեսության պետական կոմիտե՝ 12

Կրթության եւ գիտության նախարարություն` 9

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն ` 9

Առողջապահության նախարարություն` 8

Տրանսպորտի եւ կապի նախարարություն` 7

Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն՝ 7

Քաղաքաշինության նախարարություն` 6

Կառավարություն` 3

Էներգետիկայի նախարարություն ` 3

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն` 2

Այլ` 47