NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի մոտ 7 հազար կենսաթոշակառուներ թոշակ չեն ստանում սոցիալական քարտերի բացակայության պատճառով
Հայաստանում 539 134 կենսաթոշակառուներից մոտ 7 հազարը թոշակ չեն ստանում սոցիալական քարտերի բացակայության պատճառով: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդեց Պետական սոցիալական հիմնադրամի սոցիալական ապահովության և մոնիտորինգի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
Նրա խոսքով, նշված թվով կենսաթոշակառուներն ընդհանրապես սոցիալական քարտերի ստացման հայտ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են հայտ, սակայն դեռ չեն ստացել, կարող են կենսաթոշակ ստանալ քարտի ստացման հայտի մասին տեղեկանքով: Միաժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, այս տարվա ընթացքում սոցիալական ապահովության քարտեր ստացած 900 քաղաքացի հրաժարվել է դրանցից: Նախարարության վերջին տվյալներով, Հայաստանում սոցիալական ապահովության քարտ է ստացել 2 մլն 325 հազար 658 մարդ, այսինքն՝ աշխատավարձ, կենսաթոշակներ, նպաստներ և այլ սոցիալական վճարումներ ստացող քաղաքացիների 99%-ը: Սոցիալական քարտեր չեն ստացել ավելի քան 600 հազար մարդ, որից 90%-ը դրանց կարիքը չունեն, քանի որ չեն օգտվում սոցիալական նպաստներից, թոշակներից և աշխատավարձ չեն ստանում:
