NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովը վճռական է հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում
Ավարտվեց ԵԽԽՎ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովը պետք է բանավոր կարծիք հայտներ Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծի վերաբերյալ:
Իրավական հանձնաժողովը երկու որոշում է կայացրել: Առաջին` Հայաստանում սահմանադրական փոփոխությունները երկրորդ անգամ տապալվելու դեպքում ԵԽԽՎ իրեն կարող է իրավունք վերապահել եւ բարձրացնել Հայաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը եւ երկրորդ` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումից հետո այն պետք է կյանքի կոչվի հնարավորինս արագ:
ԵԽԽՎ Իրավական հարցերի հանձնաժողովի այս կարծիքը կհնչի վաղը` ԵԽԽՎ նիստում Հայաստանի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ:
