NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միջազգային դիտորդները էական խախտումներ չեն նկատել Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ընթացքում
Միջազգային դիտորդները էական խախտումներ չեն նկատել նախօրեին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում:
Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում ԱՐՄԻՆՖՈ-ի սեփական թղթակիցը, Ստեփանակերտում միջազգային դիտորների մամլո ասուլիսի ժամանակ Խորվաթիայից դիտորդ Զորան Պուզիչը նշել է, որ մյուս դիտորդների հետ միասին այցելել է Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանների ընտրատեղամասերը և որևէ էական խախտում չի նկատել: ՙՄենք ներկա ենք գտնվել ձայների հաշվմանը, ինչը շատ կարևոր է: Զարմացրել է ընտրողների մեծ ակտիվությունը: Գտնում եմ, որ ազատ ընտրությունների անցկացումը ևս մեկ քայլ է Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության կառուցման ճանապարհին՚,- նշել է Խորվաթիայի դիտորդը:
ՙ
Ես չեմ կարող գնահատական տալ ընդհանուր առմամբ ընտրություններին, քանի որ այցելել եմ Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի և Մարտակերտի շրջանների ընդամենը 9 տեղամաս: Մասնավորապես, նկատվել են այնպիսի թերություններ, ինչպես ընտրատեղամասային հանձնաժողովների անդամների կողմից օրենքի և ԼՂՀ ընտրական օրենսգրքի որոշ հոդվածների վատ իմացությունը: Ես նաև արձանագրել եմ դեպք, երբ քվեարկողը նախքան քվեաթերթիկը քվեատուփ նետելը ցույց է տվել վերջինիս բովանդակությունը ընտրատեղամասային հանձնաժողովի անդամին: Սայան, այս և այլ առավել էական թերությունները բնորոշ էին նաև Ադրբեջանում և Բելառուսում ընտրություններին՚,- ասել է Չեխիայից դիտորդ Միլան Ստեֆանեցը:
ՙԳտնում եմ, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում են հիմնական ազատությունները, մասնավորապես, խոսքի ազատությունը: Սակայն անհրաժեշտ է այսուհետև էլ այն զարգացնել: Ընտրություններին ընդհանուր գնահատական չեմ տա, սակայն անձամբ ես լուրջ խախտումներ չեմ նկատել՚,- ասել է Հունաստանից դիտորդ Կոստիս Պապաիոաննուն: Նշենք, որ այսօր Երևանում տեղի կունենա ԱՄՆ-ից դիտորդների առաքելության ներկայացուցիչների մամլո ասուլիսը:
