NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը կազմակերպում է "Պայքար սովի դեմ" ակցիան
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) և Բեռների ու փոստի փոխադրման
կազմակերպությունը հայտարարում են աշխարհի քաղցած երեխաների համար միջոցներ
հավաքելու նպատակով երթի անցկացման մասին:
Ակցիան կկայանա հունիսի 12-ին՝ աշխարհի 90 երկրներում միաժամանակ: Ինչպես
ԱՐՄԻՆՖՈ-ին հաղորդեց WFP հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի գծով
մասնագետ Մարինե Պապյանը, ակցիայի անցկացման գործում իր ավանդը ներդնել ցանկացող
յուրաքանչյուր անձ կարող է մանրամասներին ծանոթանալ
www.wfp.org կամ
www.fighthunger.org կայքում: Կայքի յուրաքանչյուր այցելությունը 19 ցենտ
կավելացնի հօգուտ քաղցած երեխաների: Ակցիայի կազմակերպիչները ծրագրում են հավաքել 2
մլն եվրո կամ 2,5 մլն դոլար: Ամեն տարի WFP-ը սննունդ է տրամադրում աշխարհի 80
աղքատ երկրների երեխաներին: Հիշեցնենք, որ WFP-ն արդեն 10 տարի օգնում է Հայաստանին,
այդ ընթացքում կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 100 մլն դոլարի
օգնություն: WFP ծրագրով Հայաստանն ընթացիկ տարում արդեն դրամական
նվիրատվություններ է ստացել ԱՄՆ-ից (3 մլն 800 հազար դոլար), Շվեդիայից (480 հազար
դոլար), Շվեյցարիայից (370 հազար դոլար), Հոլանդիայից (163 հազար դոլար) և
Կանադայից (43 382 դոլար):
