NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի սահմանադրական ռեֆորմի հարցը կարող է ընդգրկվել ԵԽԽՎ-ի օրակարգում
“Այսօր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ իշխանության ներկայացրած ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե դատապարտված է ձախողման, որովհետեւ բացարձակապես չկա վստահություն հանրային իշխանությունների նկատմամբ: Սահմանադրական փոփոխությունների ընթացքում իշխանություններն այնուամենայնիվ գնալու են փոխզիջումների: Ընդդիմությունն էլ պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերի եւ չառաջնորդվի որքան վատ, այնքան լավ սկզբունքով”,- գտնում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նա նաեւ կարծում է, որ Սահմանադրության հարցում ՀՀ իշխանություններին չի հաջողվելու խորամանկ մեթոդներով խաբել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին: “Ինձ համար անհասկանալի է Վենտիկի հանձնաժողովի նկատմամբ կոլաիցիայի հիստերիկ արձագանքները եւ հանձնաժողովը քաղաքական մարմին անվանելը: Կոալիցիան պարզապես խուճապի մեջ է”, - համոզված է պարոն Պողսյանը:
Նա վստահ է, որ եթե մինչեւ հունիսի 20-ը Աժ-ն կոալիցիայի նախագիծը չբարեփոխի եւ նման տեսքով ընդունի երկրորդ ընթերցմամբ, ապա Հայաստանի սահմանադրական ռեֆորմի հիմնախնդիրը կընդգրկվի ԵԽԽՎ-ի օրակարգում: “Այդ դեպքում այն բոլոր պահանջները, որոնք տեղ են գտել ԵԽ մամլո գրասենյակի հայտարարության եւ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի եզրակացության մեջ, կամրագրվեն որպես Հայաստանի պարտավորություն՝ հռչակագրի մակարդակով”:
Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ընդամենը երկու ամիս իր պարտավորությունները կատարելու համար, քանի որ 2005թ-ի հոկտեմբերին ամբողջությամբ է քննարկվելու է ԵԽ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:
