Կոնֆլիկտի լուծման և խաղաղաշինության ռեսուրս կենտրոն Երևանում

2005թ. մայիսին Երևանում “Միջազգային ահազանգ” Մեծ Բրիտանիայի հասարակական կազմակերպության օժանդակությամբ բացվել է Կոնֆլիկտի լուծման և խաղաղաշինության ռեսուրս կենտրոն։ Կենտրոնի նպատակն է սկսել Հայաստանի քաղաքացիական հասարակության ազդեցիկ գործիչների միջև երկխոսություն կոնֆլիկտի և կոնֆլիկտի վերափոխման մասին և բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը կոնֆլիկտի լուծման խնդրում։ Կենտրոնը կտրամադրի քաղաքացիական հասարակության գործիչներին հնարավորություն փոխանակելու գիտելիքներ և ունակություններ կոնֆլիկտի վերափոխման գործում, օգտվել Կենտրոնի ռեսուրսներից, Ինտերնետ կապի և գրքերի, և մասնակցել երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ։

Ռեսուրս կենտրոնի աշխատանքը իրականացնում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը` Քաղաքական և միջազգային ուսումնասիությունների հայկական կենտրոնի հետ համագործակցությամբ և Հայաստանի քաղաքացիական հասարակության գործիչներից կազմված խորհրդի օժանդակությամբ։ Նմանատիպ ռեսուրս կենտրոններ բացվել են նաև Բաքվում և Ստեփանակերտում։

[br]Լրացուցրչ տեղեկությունների համար կարող եք դիմել
[br]Մայա Բարխուդարյանին
[br]Քաղաքացիական հասարակության ինստիտուտ.
[br]Հեռ. 374-10 27 20 14, է–փոստ [email]maya@csi.am [/email]