NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեքշաբթի` մարտի 22-ին Փ. Բյուզանդի 11 հասցեում կկայանա ֆոտոցուցահանդես-ակցիա
Հետո ափսոսելու ենք: Մի քանի տարի հետո, երբ ուզենք
պատմել, որ Երեւան քաղաքը նորակառույց չէ, այլ ունի առնվազն երկու դարի
պատմություն, պարզապես չենք կարողանալու: Չէ, իհարկե կարելի կլինի պատրաստել
լուսանկարների ալբոմներ, պատմական ակնարկներ...
Բայց ինքը քաղաքը անհետ կկորցնի ժամանակային այդ շերտը: Ժամանակային շերտի հետ
մեկտեղ կկորցնի միջավայրը, բուն երեւանյան տրամադրության եւս մեկ գույն: Ու հետո
աստիճանաբար կփոխարինվի պսեւդո-Էլիտարության կեղծ շղարշով, եվրովերանորոգման
հայկական ընկալմամբ:
Բայց ախր քաղաքը «ռեմոնտ» չեն անում. դրա համար կա հատուկ տերմին`
քաղաքաշինություն, իսկ այդ քաղաքաշինության գործընթացը կարգավորվում է
օրենքներով: Բավականին պարզ համակարգ, որը սկզբից մինչեւ վերջ ոտնահարված է: Չե՞ք
հավատում, կամ միգուցե չե՞ք հասկանում:
Երեքշաբթի` մարտի 22-ին ժամը 17:00-ին, Փ. Բյուզանդի 11 հասցեում կկայանա
ֆոտոցուցահանդես-ակցիա, որի ընթացքում կցուցադրվի, կպատմվի եւ կապացուցվի
վերընշվածը:
Ուրբաթ` մարտի 25-ին ժամը 17:00-ին, Աբովյան 1/4-ից կսկսվի քայլարշավ-ակցիա
ի պաշտպանություն Երեւանի պատմամշակությանին հուշարձանների:
