NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Վարշավայում կայանալիք Եվրոպայի խորհրդի համաժողովին եվրոպական ներքին գործերի նախարարները կքննարկեն ահաբեկչության եւ կազմակերպված հանցագ
Ստրասբուրգ 14.03.2005թ. - Եվրոպայի խորհրդի անդամ
պետությունների ներքին գործերի նախարարները հանդիպելու են Վարշավայում (մարտի 17-ին
եւ 18-ին) կայանալիք համաժողովին՝ եվրոպական մակարդակում ահաբեկչության եւ
կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի նոր միջոցառումների վերաբերյալ
քննարկում ծավալելու նպատակով։
Համաժողովը տեղի կունենա Սոֆիթել Վիկտորիա հյուրանոցում (11 Կրոլեւսկա փ.)։ Մարտի
17-ին` ժամը 14.00-ին, Համաժողովը պաշտոնապես կբացեն Լեհաստանի Նախագահ Ալեքսանդր
Կվաշնեւսկին եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսը. միջոցառման
մուտքն ազատ է լրատվամիջոցների համար: Համաժողովը կավարտվի մարտի 18-ին` ուրբաթ օրը,
ժամը 12.30-ին։ Համաժողովի փակումից անմիջապես հետո հյուրանոցում տեղի կունենա
մամլո ասուլիս (13.00-ին)։
Նախարարները կքննարկեն ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ
պայքարի եվրոպական նոր չափանիշները եւ առավել արդյունավետ գործնական
միջոցառումները։ Նրանք մասնավորապես կանդրադառնան հետախուզական հատուկ
մեխանիզմների, վկաների պաշտպանության, փողերի լվացման եւ ահաբեկչության
ֆինանսավորման վերահսկման ու ահաբեկչության եւ ծանր հանցագործությունների
կանխարգելման խնդիրներին։ Օրակարգում են ընդգրկված նոր երկու կոնվենցիաների եւ երեք
հանձնարարականների նախագծեր, որոնք մշակվել են փորձագետների կողմից՝ ահաբեկչությանը
եւ այլ ծանր հանցագործություններին վաղ փուլում վերջ դնելու նպատակով: Դրանցից է
Ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիայի նախագիծը, որի մշակումը շուտով
կավարտվի եւ որով առաջարկվում է քրեականացնել նախապատրաստական այնպիսի գործողություններ,
ինչպես օրինակ` հասարական սադրանքը, ահաբեկչության մեջ ներքաշելը եւ ուսուցանելը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել
http://www.coe.int/2005-warsaw
կամ դիմել մամուլի պատասխանատու Քեթի Բըրթոնին +33 685 11 64 93
հեռախոսահամարով:
